▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել»․ Գևորգ Սաֆարյան

Բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմաթիվ անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանների կողմից և կարող եմ պնդել, որ ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը ունի քաղաքական հրաման բռնություններ գործադրելու ընդիմադիր անձանց նկատմամբ։
Բոլոր այն վիժվածքները, ովքեր հորդորում էին ոստիկաններին կոշտ միջոցների դիմել, կիսում են բռնապետության պատասխանատվությունը»։

Թարմացված․ Ազգային–ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական երեկվա բռնությունների հետևանքով Գևորգ Սաֆարյանն ու Վահրամ Պետրոսյանը վնասվածքներ են ստացել։

Ավելի ուշ Բևեռը գրել է, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվում:

Թարմացված․ Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է․ «Երեկվա երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Ականատեսների պնդմամբ ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին:
Ոստիկանների քաշքշոցների և բռնի գործողությունների արդյունքում երթի մասնակիցներից Նաիրա Ղուշչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա ուշաթափվել է: Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով շուրջ մեկ տասնյակ անձ է բերման ենթարկվել:
Դատապարտում ենք ոստիկանների բռնի գործողությունները, ովքեր կատարում են ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգը և պահանջում ենք շտապ ազատ արձակել մեր ընկերներին»։

Թարմացված․ ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Սադրանքը սկսել է այս վիժվածքը։ Ճանաչողներին խնդրում եմ անուն-ազգանունը գրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее