▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու միջադեպի մասին

Ոստիկանությունն անդրադարձել է Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:

 

 

 

Այսառնչությամբ, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ եւ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել եւ այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես եւ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее