▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն ուսումնասիրում է Ս. Խաչատրյանի «հին հանցագործությունների» մասին «նոր հրապարակումները»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի կատարած «հին հանցագործությունների» մասին նոր բացահայտումները արդյոք կգրավե՞ն իրավապահ մարմինների ուշադրությունը: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հարցազրույցները՝ սպանության փորձերի, թույլ տված չարաշահումների եւ այլնի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները կընդունե՞ն որպես հանցագործության մասին հաղորդում եւ ինչպե՞ս ու ի՞նչ ընթացք կտան:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է. «Այդօրինակ հարցերով դիմել պատկան իրավապահ մարմիններին: Դատախազությունը նախաքննություն իրականացնող մարմին չէ, մենք հսկողություն ենք իրականացնում այդօրինակ մարմինների գործունեության օրինականության նկատմամբ: Բոլոր տեսակի հանցագործությունների գրանցման, զբաղվել են, չեն զբաղվել, կամ այդօրինակ հրապարակումների ընթացք տալու վերաբերյալ հարկ է դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը»:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ լրատվության միջոցների այդ հրապարակումները հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ առայժմ ուսումնասիրվում են:

Մանրամասները՝ Galatv.am-ի հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее