▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան. Ավագանու անդամ

 

Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Փաստաբան Դավիթ Արղամանյանի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց:

 

 

 

 

 

Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ: Բոլոր այն ոստիկանները, ովքեր չեն հասկացել, որ Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով անչափահասի տվյալները չեմ հրապարակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее