«Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան իրական էջում նշում է, որ այսօր համացանցում իր անունից տարածված գրառումների հեղինակն ինքը չէ և դրանք տարածվել են կեղծ էջից:
«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել Ֆեյսբուքում և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեմ: Այս պահին ես Գերմանիայում նկարահանումների եմ, բայց որ եկա գտա, թե ով է գրում տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի, մեղմ ասած: Իսկ ինչ կանեմ իրականում, կարող եք միայն ենթադրել.
Շնորհակալություն,
Հարգանքներով Ռաֆայել Հովհաննիսյան» :
Asekose.am-ը անդրադարձել էր Ռաֆայել Հովհաննիսյանի կողմից կեղծ համարվող էջի օգտատիրոջ գրառման արձագանքներին: