a1plus.am-ի փոխանցմամբ` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ամփոփելով տարին` ասել է. «Այնպես ստացվեց, որ կոճակները այլևս խորհրդարանական մեծամասնության տիրապետության տակ չէին գտնվում, ստիպված էին ձեռք բարձրացնելու միջոցով քվեարկել: Բայց դա էլ նրանց չհաջողվեց եւ խախտվեց օրենքը»:
Ի դեպ, այս տարի եւս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ամանորյա բացիկներ է նախապատրաստել Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար նա նախատեսել է «Ոտքերը կապած գառնուկ»-ի նկարով բացիկը. «Բացիկի ներսում պետք է գրեմ` «Շնորհավորում եմ ձեր Նոր տարին», մնացածը թող ինքն իր ձեւով մեկնաբանի»։ ԱԺ նախագահի բացիկը գլխիվայր շուռ տված եւ ոտքերը կապած աքլոր է. «Այս կտավը պահվում է Պրադոյի թանգարանում:
Մարդիկ, երբ նման պատկեր են փոխանցել, իրականում ցույց են տվել, որ այսպիսի իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը»։ Իսկ Սերժ Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար նա նախատեսել է միջին դարերին պատկանող միեւնույն կտավը. «Այդ ժամանակահատվածում մարդկանց փորձում են համոզել, որ դուք չեք հասկանում, ձեր գլխում կա հիմարության քարեր եւ դրանք պետք է վիրահատել եւ հանել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում