▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոտքի են կանգնում ու սկսում են նիկոլ ***ել միայն այն ժամանակ, երբ նիկոլն անձամբ իրենց տներ է մտնում»

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կրկին թվերի ու սեփական ընտրության պատասխանատվության մասին։
Արցախի մասնակի հանձնումից ու պատերազմի հազարավոր զոհերից հետո այսօրվա այն 4 գյուղերը, որոնք նիկոլն ուզում ա նվիրել ալիևին, գնացին ու մեծամասնությամբ ընտրեցին նույն նիկոլին։ Աբսուրդ ա, որ սահմանամերձ գյուղում էտքան արխային էին, որ պատերազմը տապալած կենդանուն նորից ձայն էին տալիս։

Կիրանց 37/28 ընտրատեղամաս- ՔՊ՝ 140 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2 քվե, «Հայաստան» դաշինք՝ 17 քվե:

Ոսկեպար 37/12 ընտրատեղամաս- ՔՊ 285 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1 քվե, «Հայաստան» դաշինք՝ 41 քվե:

Բաղանիս 37/8 ընտրատեղամաս- ՔՊ 274 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 11 քվե, «Հայաստան» դաշինք՝ 71 քվե:

Ոսկեվան 37/9 ընտրատեղամաս- ՔՊ 361 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 19, քվե «Հայաստան» դաշինք՝ 69 քվե:

Սա ամենևին էլ չարախնդության մասին գրառում չի։ Սա գրառում է էգոիստ ազգաբնակչության մասին, ովքեր ոտքի են կանգնում ու սկսում են նիկոլ քրֆել միայն այն ժամանակ, երբ նիկոլն անձամբ իրենց տներ է մտնում։

Որ Արցախը հանձնեց՝ «ոչինչ, մեկա տված էր», տղերքը զոհվան՝ «դե պատերազմ էր», կառավարումը տապալել ա՝ «նոր ա, թալանչի չի, կսովորի», գալիս ա ձեր գյուղերը հանձնի՝ «յա՜, էտ ինքը քանի մետր հող ա ազատագրել, որ մեր հողը հանձնում ա»։

Այ էս տրամաբանության մեջ էլ կամաց-կամաց գնում, պատմություն ենք դառնում։ Վաղը մյուս օր մեր մասին կգրեն, որ երկիր-դրախտավայր ունեին, բայց տենց էլ դրա արժեքը չիմացան...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее