ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին: Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա: *** |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։ Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։
Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։ Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ երբ օրը գա, այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։
ՀԳ. Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ»։
***
«Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ այսօր հայտնած դիրքորոշմանը՝ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքի առնչությամբ։ «Զարմանում եմ՝ ինչու նախարարը չի անդրադառնում, օրինակ, առկա բժշկական փաստաթղթերին, այլ անդրադառնում է փորձագիտական եզրակացություններին։ Չի անդրադառնում, որովհետև քննարկվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում իրականացնելու հանգամանքը։ Օբյեկտիվության և արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նախարարն այդպիսի գնահատական չտար։ Փորձագիտական եզրակացությունն ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին՝ համաձայն որի, Տիգրանի մարմնի վրա առկա են եղել սալջարդներ, կապտուկներ, և վնասվածքների հիման վրա է վարույթ նախաձեռնվել այս գործով,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ծեծողները պրոֆեսիոնալ խոշտանգող են՝ ի դեմս ոստիկանների․ նրանք թքել են արցախցի Տիգրանի վրա, մազերը քաշել, հայհոյել նրա ծնողներին։ |
Դիտեք նաև՝
Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են Տիգրան Ուլուբաբյանին, թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- Աժ-ում ի պատասխան արցախցի Տիգրան Ուլուբաբյանի` ոստիկանների կողմից խոշտանգման դեպքի մասին հարցին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա վրա կհասնի պատասխանատվություն` սուտ մատնության համար»,- շարունակեց նախարարը՝ նշելով որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ բռնի տեղահանված անձ, եթե կա իրավունքների խախտման փաստ՝ մոտեցման տեսանկյունից չկա տարբերություն։ Նա կոչ արեց միակողմանի չքննարկել այս հարցը։ |