Քիչ առաջ տեղեկացրինք, որ Թերթ.am-ը` հղում կատարելով արաբական «Ad-Dounia» հեռուստաալիքին, գրել էր, որ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Պարզվում է, որ հայկական օն-լայն թերթը օգտվել էր նշված «Ad-Dounia»-ի Facebook-ի կեղծ էջում զետեղված տեղեկատվությունից, ինչը իրականում կեղծ էր։
Հիշեցնենք, որ 58-ամյա Չավեսը վերջերս վիրահատություն է տարել Կուբայում, որտեղ բուժվում է քաղցկեղից: Դրանից կարճ ժամանակ անց Վենեսուելայի նախագահի առողջական վիճակը սկսել է կտրուկ վատանալ: ԶԼՄ-ների հաղորդմամբ` նա տառապում է շնչառական անբավարարությունից, ինչի պատճառը թոքերում եղած վարակն է: Կուբայի և Վենեսուելայի բժիշկները վստահ էին, որ Չավեսը լավագույն դեպքում կապրի միջև 2013 ապրիլը: Երեկ նախատեսվում էր Չավեսի երդմնակալության արարողությունը, որը նրա առողջական խնդիրների պատճառով հետաձգվել էր, քանի որ նա ի վիճակի չէր եղել ժամանել մայրաքաղաք Կարակաս: