azatutyun.am-ը գրում է, որ ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից ու չնայած նախապես տված համաձայնությանը, ինքնաթիռի արդեն գնված տոմսերին և հյուրանոցի ամրագրմանը, այսօր չի ժամանել Երևան՝ մասնակցելու նախագահականում անցկացվող մրցանակաբաշխությանը և Սերժ Սարգսյանից ստանալու իր պարգևը:
«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆետիսովան Կիևից երկլեզու՝ ռուսերենով և անգլերենով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում նշում է, թե պայմանավորված Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի առաջնորդի արտահայտած դիրքորոշմամբ՝ իր մասնակցությունն այդ մրցանակաբաշխությանը անհնար է, իսկ իր դրամական պարգևը խնդրում է փոխանցել հայ որբ երեխաների կարիքները հոգալու համար:
Ելենա Ֆետիսովան «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե որպես Ուկրաինայի քաղաքացի՝ չէր կարող մրցանակ ստանալ անձամբ մի նախագահից, ով աջակցել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները և ճանաչել Ղրմի հանրաքվեի արդյունքները՝ փաստացի բռնակցումը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում