▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինան քաղաքացիներին արգելում է այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «գործընկերների խնդրանքով» իր կայքում տեղադրել է հայտարարություն Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելությունների վերաբերյալ։ Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չայցելել այդ տարածքներ, հակառակ դեպքում կարող են կրել վարչական ու քրեական պատասխանատվություն։

Համաձայն հայտարարության՝ Ուկրաինան ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը Ադրբեջանին և Վրաստանին ու քաղաքացիներին հայտնում, որ այդտեղ այցելությունների դեպքում նրանց վրա տարածվելու են այդ երկու երկրների օրենսդրությունները, որոնցով սահմանվել են քրեական ու վարչական պատասխանատվություն՝ այդ տարածքներ այցելելու համար։

Արցախի մասով սա, փաստացի, ադրբեջանական քաղաքականության շարունակությունն է։ Հենց Բաքուն է, որ ռեպրեսիվ մեթոդներով փորձում է արգելել օտարերկրացիներին այցելել Արցախ`բացահայտ փորձում են ամեն կերպ շրջափակել Արցախը։

Տեղին է նշել, որ հայկական դիվանագիտությունը առայժմ հստակ դիրքորոշում չի հայտնել նախկինում Ուկրաինային պատկանող Ղրիմի տարածքը Ռուսաստանին միանալուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее