Ինչքան կարելի է սխալը սխալի ետևից անել: Ուկրաինաի կառավարությունը կրկին անում է քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում Ուկրաինական ճգնաժամի իրական, առանցքային պատճառները վերացնելուն: Երեկ պարզ դարձավ, որ Գերագույն ռադան, Ղրիմի թաթարների իրավունքների վերաբերյալ օրինագիծ է հաստատել: Ըստ Ռադայի հիմնավորման, այս օրինագիծը կստեղծի բոլոր պահանջվող իրավական հիմքերը Ղրիմի թաթարների սոցիալական ադապտացիայի և ինտեգրացիայի համար ուկրաինական հասարակության մեջ, որպես Ուկրաինայի բնիկ ժովուրդ: Ամենաուշագրավը, սակայն այն է, որ Գերագույն ռադայի կայքում նշված է նաև, որ փաստաթղթի ընդունումը իբր կնպաստի հասարակության ներդաշնակության և կայունության ամրապնդմանը:
Տեսեք այն, որ Ուկրաինայի իշխանությունները նման որոշում են ընդունում դա ողջունելի է, բայց դա նախ ուշացաած է, քանի որ այն կարող էր ավելի արդյունավետ լինել Ղրիմի հանրաքվեից առաջ, երկրորդ` Ղրիմի թաթարների խնդիրները միակը չեն, և բնավ չեն հանդիսանում հասարակության «ներդաշնակության և կայունության ամրապնդման» համար կարևորագույն գործոն: Բա ո՞ւր մնացին ռուսական և առհասարակ ռուսալեու բնակչության իրավունքների երաշխիքները:
Բանն այն է, որ Ուկրաինական ճգնաժամի հիմքում ոչ թե ղրիմի թաթարների, այլ ռուսալեզու բնկաչության գործոնն է: Այլ կերպ ասած այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների առիթ է դարձել հենց ռուսախոսների հանդեպ Ուկրաինայի իշխանությունների սադրանքները: Ուշադրություն դարձրեք նրան, որ ես չեմ ասում պատճառ է դարձել, այլ խոսում եմ առիթի մասին, քանի որ պատճառներն ավելի խորքային են: Ինչևէ, կարծում եմ շատ ավելի արդույանվտ կլիներ առերեսվել առիթ դարձած խնդրի լուծմանը և գնալ ռուսներին ընդառաջ` փորձելով թուլացնել լարվածույունը, քան, պայմանականորեն ասած, լուծել մի խնդիր, որն այլևս Ուկրաինայի լիազորություններից վեր է և լուծման կարիք էլ առանձնապես չունի:
Ճիշտ հասկացեք, ես չեմ առաջարկում Ուկրաինայի իշխանություններին ծնկի իջնել Ռուսաստանի առջև, բայցև ցանկանում եմ հստակորեն նշել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հնրավորությունները ամենատարբեր առումներով անհամարժեք են, և ուկրաինական իշխանությունների կապրիզը չգնալ Ռուսաստանին ընդառաջ, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ասեմ ավելին դա կարող է հանգեցնել նրան, որ հիմա էլ որոշ արևելյան և հարավային շրջաններ «ցանկանան ինքնորոշվել» Ուկրաինայից:
Կարծում եմ, Ռուսաստանի` Ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ արած մի քանի օր առաջվա պաշտոնական առաջարկը շատ կառուցողական էր: Իրոք անհրաժեշտ է բարեփոխել Ուկրաինայի սահմանադրությունը`ձևավորելով դաշնային հանրապետություն, և անպայման անհրաժեշտ է ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու, հենց միայն այն պատճառով որ երկրի բնակչության առնվազն կեսի առաջին լեզուն ռուսերենն է: Ի վերջո միանշանական ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով պետք է ամրապնդել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը: Ի դեպ հենց Ուկրաինայի հետագա կարգավիճակի հարցն է, որը հիմնականում կանգնած է աշխարհաքաղաքական այսօրվա պայքարի մեջտեղում: Այլ կերպ ասած լուծելով այդ խնդրիը` կլուծվի նաև ամբողջ ճգնաժամը:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ եթե Ուկրաինայի նոր իշխանությունները մտադիր են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը ( այլևս առանց Ղրիմի), ապա նրանք միանշանակ պետք է մտածեն կառուցողական քայլերի մասին: Այսօրվա դրությամբ միակ բանը, որ մենք տեսնում ենք այն է, թե ինչպես Կիևում գործում սխալ` սխալի ետևից: Նման քաղաքականությունը հեռանկարային չէ: Վստահեցնում եմ` սա բնավ չի նշանակում ծնկի իջնել Ռուսաստանի առջև, չնայած եթե նույնիսկ նշանակի էլ, ապա հանուն ազգային միաբանության, պետության կայացման և ամբողջականության համար թերևս ամոթ չէ` սխալների ուղղման ճանապարհով գնալ որոշակի զիջումների: