Գերագույն Ռադան «Батькивщина» խմբակցության պատգամավոր, ազգությամբ հայ Արսեն Ավագովին նշանակել է ՆԳ նախարարի պաշտոնակատար:
Այս որոշմանը կողմ է քվեարկել 275 պատգամավոր: Տեղեկացնում է segodnya.ua-ն:
Գերագույն Ռադայի նորանշանակ խոսնակը նշել է, որ այս պահին ընդունված բոլոր որոշումնեը վերաբերում են նախքան կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակահատվածին: Իսկ կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո կհաստատվեն նշանակումները: