Ուկրաինական «Свобода»խմբակցության ղեկավար Օլեգ Տյագինբոկը Գերարգույն ռադայում կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Ղրիմը՝ որպես ՌԴ մաս: Գրում է inukrnews.com-ը:
Նրա խոսքով.
«Որոշ երկրներ՝ մասնավորապես Ղազախստանը և Հայաստանը, ճանաչել են Ղրիմի հանրաքվեի արդյունքերը: Պահանջում ենք անմիջապես հետ կանչել այդ երկրների մեր դեսպաններին կամ կանչել նրանց դեսպաններին Ուկրաինայի ԱԳՆ՝ բացատրություն տալու»: