A1plus.am-ի տեսանյութում, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հարցից հետո, թե ` Պարոն Աբրահամյան, Ձեր վերադասը ռուսական էֆէսբե՞ն է, խոսք է վերցնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով բարկացած ու հուզված ասում է.«Այսքան ուրախ կյանքը մեր ԱԺ կանոնակարգն է տվել»։ Նա հիշում է նաև մի անեկդոտ այն մասին, որ փեսան զոքանչին ուսերին դրած է ման տալիս, որպեսզի երեսը չտեսնի. «Մենք մեր ուսերին տանում ենք որոշ պատգամավորների, որ նրանց չտեսնենք։ Դեժավյուի նման ամեն ինչ կրկնվում է, նրանք հնարավորություն ունեն այդ հարցերն այլ պահի բարձրացնել և չխանգարել մեր աշխատանքները»։
Ու՞մ է իր ուսերին դրել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet