▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում է սատարելու Շարմազանովը

«Ոչ միայն Լոռու մարզում, այլև ՀՀ բոլոր ընտրատարածքներում ամենամրցունակն են ՀՀԿ-ի թեկնածուները, ամենահայտնին են ու ժողորդականություն վայելողը: Մենք այլևս մեծամասնական համակարգ չունենք, սա համամասնական ընտրություն է, ուստի մենք պետք է նախևառաջ ընտրենք կուսակցությանը: Լոռիում ունենք առնվազ 4-5 մրցունակ գործիչներ, ովքեր լուրջ քարոզչության ընթացքում կարող են լուրջ արդյունքներ հավաքել»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե իր հայրենի մարզում՝ Լոռիում, առաջադրված մի շարք թեկնածուներից ում է սատարելու:

«Օժանդակելու եմ Լոռու մարզում առաջադրված իմ բոլոր գործընկերներին»,-հավելեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее