▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ էր այս անգամ վախեցած զանգել Հրաչը, եւ ո՞վ է նրան ասել՝ ձեւ չունես, ուզես-չուզես պիտի տաս. Մինասյանի փաստաբան

Հայտնի ձայնագրության հերոս, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Հայտնի ձայնագրության հերոս, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց ֊ ու՞մ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, եւ ո՞վ է նրան ասել, թե՝ ձեւ չունես, ուզես-չուզես պիտի տաս»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее