▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ կարող է իր «վրա քաշել» ԲՀԿ-ն

«ԲՀԿ-ն կարող է իր «վրա քաշել» այն բողոքական զանգվածին, որը որ առկա է: Նրանք փորձելու են իրենց շուրջը համախմբել նաև մի շարք ընդդիմադիր ուժերի, որոնք գուցե գիտակցում են, որ առանձին մուտքը դեպի ԱԺ իրենց համար խնդրահարույց է»,-խոսելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի ու նրա շուրջ ձևավորվող դաշինքի մասին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ինչ վերաբերում է Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան և նրանց միացող Հայրիկյան դաշինքին, քաղաքագետը նկատեց.

«Կառույցն ունի լավ հայտնի անուններ, բայց կուսակցության հիմքում մեկ կամ երկու ղեկավարները չեն: Կուսակցությունն այն կառույցն է, որը գործում է ամբողջ պետության տարածքում, ունի ֆինանսական, մարդկային ու ծրագրային ներուժ, որն առայժմ չենք տեսնում»:

Անդրադառնալով ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ժառանգություն»  կուսակցություններին՝  Ալեքսանդր  Մարկարովը  նշեց, որ հատկապես    առաջին  երկու  կուսակցություններն  ունեն  իրենց  ընտրազանգվածը.

«Հավանական է, որ այս քաղաքական ուժերն առանձին հանդես գան ընտրարշավին ու պայքարեն իրենց ներկայացուցչության համար: «Ժառանգությունն» էլ պետք է փորձի գտնել քաղաքական այն դաշնակցին, ում հետ կփորձեն միավորել ուժերը՝ խորհրդարան մուտք գործելու համար՝ ունենալով որոշ ծրագրային ընդհանրություններ: Դա կարող է լինել ասենք  «Ելք»-ի ներկայացուցիչների հետ: Իսկ, եթե չմիավորվեն՝ հավանական է, որ  որպես ոչ խորհրդարանական կուսակցություն մնան»,-ընդգծեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее