▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ մարդն է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ–ի թեկնածուն.«Հրապարակ»

«Հրապարակ» -ը զրուցել է թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ հավանական թեկնածու (ՀՀԿ ԳՄ կողմից թեկնածությունը դեռ չի հաստատվել) Արմեն Կարապետյանի հետ։

 

«Եթե ՀՅԴ-ն թեկնածու առաջադրի Աթայանին, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը, որովհետև նախորդ ընտրություններում պարտվել եք հենց Աթայանին»։ «Շատ նորմալ, ազատ դաշտ է, ով ուզում է, թող առաջադրվի»,– ինքնավստահ հայտարարեց Կարապետյանը. «Եթե մտնում ես քաղաքականության մեջ, պիտի պարտվես էլ, հաղթես էլ։ Ես երկու անգամ հաղթել եմ, ընտրվել եմ Կապանի քաղաքապետ։ Մի անգամ պարտվել եմ, դա ոչ մի բան չի նշանակում»։ Կարապետյանը վստահեցնում էր, որ ինքը ոչ Հակոբյանի և ոչ էլ Խաչատրյանի «թեկնածուն» է, ինքը կուսակցության թեկնածուն է և երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ ունի։ Բայց զրույցի ընթացքում հանկարծ սկսեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի գովքն անել այն բանից հետո, երբ փոխանցեցինք Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի կարծիքը, թե մարզը 15 տարի պատգամավոր չի ունեցել, քանզի բոլորը պաշտպանել են անձնական կամ որևէ ազդեցիկ անձանց շահերը։

 

-Բայց ինչի՞ չի եղել, բա Վահե Հակոբյանը։

 

-Կասե՞ք, թե ինչ լավ բան է արել մարզի համար։

 

-Դե, օրինակ, մի 5-6 օրինագիծ է հեղինակել։

 

-Մեկն ասեք։

 

-Օրինակ, փոքր հեռավոր գյուղերը, որ իրենց բյուջեն ընդհանրապես որ հաշվարկում են ըստ բնակչության, գումարները չէին հերիքում, շատ չնչին դոտացիաներ են տալիս։ Հիմա փոխել են միանվագ 300 հազար, և դրա հեղինակը հենց Վահե Հակոբյանն էր։ ...Դե հիմա ես չեմ կարող թվարկել, բայց դրանք շատ են։

 

-Այն, որ Սյունիքի մարզպետը հայտարարեց Ձեր թեկնածության մասին, ի՞նչ եք կարծում՝ հակազդեցություն չի՞ կարող գործել վերջին հայտնի դեպքերի պատճառով։

 

-Դե հիմա դեպք էր՝ պատահեց, և հետո՝ մեկը բոլորի համար լավ չի կարա լինի, իսկ եթե հակազդեցություն էլ ունենա, դրանից Սուրիկ Խաչատրյանին ի՞նչ՝ ինձ ա լինելու։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее