▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունեցել ենք տարածքային մեծ կորուստներ.Սէֆիլյանը մանրամասներ է հրապարակում

«Ապրիլյան պատերազմի ժամանակ միայն հյուսիս-արեւելյան՝ Թալիշի հատվածում մեր կորուստի չափը կազմում է 7 մլն քառակուսի մետր (1 քառակուսի կիլոմետրը (քառ. կմ) = 1 000 000 քառակուսի մետրի),-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ Ժիրայր Սէֆիլյանը՝ հավելելով.

Մեր նահատակների զոհողությունն իշխանությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Եվ, եթե շարունակենք այս վիճակը հանդուրժել ու կորցրած դիրքերը հետ չբերենք, նոր զոհեր են լինելու: Այստեղ մեղքը բանակինը չէ, մեր մարտունակ ստորաբաժանումները սպասում են հրամանի, մեղքը քաղաքական ղեկավարությանն է, որ իր վախկոտության, ես կասեի՝ դավաճանության պատճառով այդ հրամանը չի արձակում»:

Արդյոք հավաստի՞ է տարածքի կորստի վերաբերյալ հրապարկված թիվը հարցին անդրադառնալով  Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.

«Կուզեի, որ մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին և ուղղեին մեզ, եթե սխալ ենք.7, 6, թե 5 է, իրականությունը սա է: Մեր ինֆորմացիան առաջին գծում գտնվող մարտական ընկերներից է»:

Իրավիճակից դուրս գալու համաը, Սէֆիլյանի խոսքով, հանճար պետք չի լինել.

«Հայ ժողովրդին այսօր մեկ ելք է մնացել, որն էլ հակառակորդին ծնկի բերելն է: Ոչ ոք թող չմտածի, որ ապիկարների դավաճանության պատճառով հայերն այս տարածքից պետք է վերանան, նման բան չի լինելու»,-նկատեց  Ժիրայր Սէֆիլյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորմում» վարչության մյուս անդամները, ովքեր հայտարարեցին կամավորների հավաքագրում սկսելու մասին: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее