▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենալով Հենրիխի մակարդակի ֆուտբոլիստ, ասում ենք՝ «առանց Հենրիխի էլ կհաջողենք»...Սա սխալ է, և սա է մեր մեծ խնդիրներից մեկը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ունենալով Հենրիխի մակարդակի ֆուտբոլիստ, ասում ենք՝ «առանց Հենրիխի էլ կհաջողենք»։ Սա սխալ է, և սա է մեր մեծ խնդիրներից մեկը։ Sputnik Արմենիայի եթերում ասել է ռադիոհեռուստահաղորդավար, ֆուտբոլի երկրպագու Եգոր Գլումովը։

«Ես հույս ունեմ, որ Հենրիխը ֆուտբոլից հետո մեծ գործ է անելու հենց ֆուտբոլի համար։ Միգուցե ստեղծի ակադեմիա և արդեն այլ մոտեցումներով աշխատի 5–6 տարեկան երեխաների հետ, հետո՝ 10–12-ի, և հետո՝ 16–18 տարեկանների ամենադժվար անցումային փուլերում։ Ես հույս ունեմ, որ Մխիթարյանը կվերադառնա հավաքական։ Եվ գուցե իր վերջին խաղերում՝ թե՛ ազգային հավաքականում, թե՛ ընդհանրապես մեծ ֆուտբոլում, մեզ բերի այն ամենամեծ հաջողությունը, որի մասին բոլորս երազում ենք»,–ասել  է նա։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее