▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր անհայտացան քաղաքական աշխուժակները․ վիճակը հիմա շատ ավելի ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակերը.

Անցած տարվա մասսայական ցույցերից(Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:

Ցավոք(մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը...

Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:

Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:

Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե,երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը...):

Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան:

Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «Հայաքվե»-ն է:

Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին...

Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:

Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է,քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում, սով... հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее