Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի Թիվ 81 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների բարեհաջող ավարտից հետո այն այսուհետև կընդունի իր աշակերտներին ավելի բարեկարգ և ապահով պայմաններում՝ նախկինում 5 խմբի փոխարեն ողջունելով 6 խմբի սաների:

Վերանորոգումը սկսվել էր դեռևս 2021 թվականին և իրականցվում էր Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
Մանկապարտեզի շենքում իրականացված վերակառուցման աշխատանքները ներառել են շենքի սեյսմիկ ամրացում, արևային վահանակների և ջրատաքացուցիչների տեղադրում, լուսամուտների և դռների փոխարինում, օդափոխման նոր համակարգի, խմելու ջրի մատակարարման, կոյուղու համակարգերի տեղադրում և նորոգում, էլեկտրական մալուխների փոխարինում, ինչպեն նաև մանկապարտեզի ողջ շենքի հիմնային վերանորոգում:
Ուրախ ենք, որ Թիվ 81 մանկապարտեզը կբացի իր դռները ավելի շատ սաների առաջ և որպես կրթարան կընձեռնի նրանց ապահով և որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորություն:


