▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուշադիր կարդացեք, թե ինչ է գրված ֆրանսիական մեքենաների առջևի մասում»

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադիր կարդացեք, թե ինչ է գրված ֆրանսիական մեքենաների առջևի մասում։ Գրված է Հումանիտար օգնություն Արցախին։

Չի գրված Ղարաբաղին, ինչպես այս փսլնքոտներն անմիջապես վերանվանեցին Արցախը։ Թուրքը գալիս էր։
Մի սովետական ֆիլմ կար, երբ հերոսը Կարմիրների գալուց կարմիր գլխարկ էր հագնում, Սպիտակների գալուց՝ սպիտակ։ Սրանք էլ նույն ձևով փոխեցին իրենց գլխարկն ու ֆես հագան»։

Թարմացված․ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը Հայաստան է ժամանել ֆրանսիական մարդասիրական օգնությունը դեպի Արցախ ուղեկցելու համար, արդեն Կոռնիձորում է. նրան ուղեկցում են Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու այլ պաշտոնատար անձինք։

«Ոչ միայն Լաչինի ճանապարհն է փակ, այլ նաև ժողովրդի սիրտն ու հոգին։ Ճանապարհից այն կողմ մի ամբողջ ժողովուրդ սովամահ է լինում»,- նշել է Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее