▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. Առողջապահության նախարարությունը Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորներին հորդորում է դիմել բուժհաստատություններ

Հայաստանի առողջապահության նախարարության պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Facebook-ի գրառմամբ տեղեկացրել է հանրապետությունում կարմրուկ հիվանդության առկայության մասին՝ միևնույն ժամանակ, մարդկանց մի խմբի հորդորելով դիմել համապատասխան մասնագետների:

 

 

«Դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է՝ վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»,- գրել է նա:

 

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:

 

Առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее