«Շարժիչ ուժը երիտասարդությունն» է քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի բուհերի մոտ այսօր ակցիա էր անցկացնում, որպեսզի երիտասարդությանը, մասնավորապես՝ համալասարանականներին հիշեցնի, որ նրանք նույնպես կարող են մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին:
Գրում է Հետք.am-ն ու նշում, որ «Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը: Ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ մենք» պաստառներով ակցիան նախաձեռնողների խոսքերով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն հարում, պարզապես ցանկանում են առաջարկել երիտասարդությանը համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին:
«Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող բուհերի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները: