▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզես, թե չուզես...

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ի օգնությամբ Ռուսաստանը մտադիր է կառավարել մյուս երկրների կառավարությունները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Տիգրան Սարգսյանն է, որի միջոցով ու միջնորդությամբ Ռուսաստանը նաև այլ հարց է փորձելու լուծել:
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից շարունակվող պատժամիջոցների ֆոնին Վլադիմիր Պուտինը փորձելու է Տիգրան Սարգսյանի պաշտոնն ու Արևմուտքում նրա հանդեպ դեռևս առկա վստահությունն ու հարգանքը ծառայեցնել հոգուտ պաշտոնական Մոսկվայի:
Արևմուտքի պատժամիջոցներն , ի վերջո, Ռուսաստանի դեմ են, ոչ թե ԵՏՄ-ի, որի 5 անգամ պետությունների հանդեպ Արևմուտքը սառն է միայն Ռուսաստանի նկատմաբ: Իսկ ԵՏՄ-ից Ռուսաստանը միշտ կարողանալու է ծառայեցնել իր քաղաքական ու տնտեսական նպատակներին:
Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանը դառնում է նաև Վլադիմիր Պուտինի բանագնացն ու միջնորդը և ադ առումով առաջին քայլը, թերևս, լինելու է Ուկրաինայի տարածքով ռուսական բեռների տարանցման խնդրի լուծումը, ինչի վերաբերյալ ՌԴ վարչապետն է կոչ արել Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը՝ նշելով. «Հիմա Դուք մեծ ղեկավար եք, Դուք ղեկավարում եք վերազգային մարմինը, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը, այն է՝ Եվրասիական կոլեգիան»:
Ի դեպ, ասում են Տիգրան Սարգսյանը միակն է , ով աշխատասենյակում հեռախոսով ուղիղ կապ ունի Վլադիմիր Պուտինի ու Դմիտրի Մեդվեդևի հետ. վերջինս Տիգրան Սարգսյանին ճանաչում է որպես իր վերադաս՝ կարելի է ասել՝ ԵՏՄ տարածքի վարչապետների վարչապետ:
Հայկական մամուլը սիրում է Տիգրան Սարգսյանին հենց այդպես կոչել՝ ԵՏՄ վարչապետ, ինչն ասում են, դուր չի գալիս Հովիկ Աբրահամյանին:
Ու , թերևս պատահական չէր Հովիկ Աբրահամյանի հիմնադրած Վարչապետների ակումբի երկու անդամների՝ Խոսրով Հարությունյանի հորդորը լրագրողներին՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնը ճիշտ ներկայացնելու առումով, ու Հրանտ Բագրատյանի ցանկությունը ՝ դիմել Վլադիմիր Պուտինին, որպեսզի Տիգրան Սարգսյանին հեռացնեն ԵՏՄ փաստացի վարչապետի պաշտոնից :
Բայց Հովիկ Աբրահամյանը պիտի ուշ թե շուտ ընդունի, որ եթե իր նախորդի ղեկավարած կառույցը ԵՏՄ մյուս երկրների համար վերազգային մարմին է , նույնը նաև Հայաստանի համար է:
Ու Տիգրան Սարգսյանն էլ՝ Հովիկ Աբրահամյանի վերադասն է. Ուզի, թե չուզի Հաստանի գործող վարչապետը, իսկ եթե չուզի՝ կպարզվի, որ մենք օտարների մոտ չենք կարողանում թաքցել մեր վատ սովորույթներից մեկը՝ նախանձը...
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее