▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ դիմել քաղաքապետին՝ Լենինի արձանի շքեղ ամբիոնը որևէ տեղ վերականգնելուն աջակցելու համար

Երևանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ Արման Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Հանրապետության հրապարակի Լենինի արձանի պատվանդանի և հրաշք ամբիոնի (трибуна) քարերը, ի ուրախություն մեզ, պահպանված են:

Չնայած նրան, որ քարե կտորները բավականին վնասվել էին քանդման ժամանակ՝ այնուամենայնիվ իրենց շքեղ ճարտարապետական տեսքը չեն կորցրել:

Ուզում եմ դիմել Երևանի քաղաքապետին՝ շքեղ ամբիոնը որևէ տեղ վերականգնելու աշխատանքներին աջակցելու համար:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն աջակցեց գտնել ամբիոնի կտորերը, ինչի մասին բարձրաձայնել էի Երևանի Ավագանու ապրիլի 28-ի նիստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее