<<Գրավել ԱԺ>> նորաստեղծ քաղաքական շարժումը ստեղծվել է պահի դրդմամբ և պայքարելու է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:
Մայիսի 6-ին տեղի ունեցած խայտառակ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում ձևավորվեց նոր խորհրդարան, որի կազմի մեջ են մտնում ընտրակաշառքի միջոցով ԱԺ անցած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, որոնց հետ նույն դահլիճում են նստում նաև ՀԱԿ-ը, ով միայն ձևական ընդիմություն է խաղում:
Փաստացի, ՀԱԿ-ը միասնական շտաբ ձևավորեց ԲՀԿ-ի հետ, որը 10.000 դրամ էր բաժանում ընտրությանը այդքան քվե ստանալու համար, որն էլ նշանակում է, որ ՀԱԿ-ը ուղղակի անտեսում է իր շահերի հետ համընկնող քաղաքական ուժի օրինախախտումները:
Մենք դառնալու ենք այլընտրանք այս ռեժիմի համար:
Հաշվի առնելով նաև այն, որ այսօր մեր երկրում համացանցը ավելի ակտիվ է, քան իրական հարթակները, մենք կսկենք համացանցից, ապա՝ Ազատության հրապարակից:
ԱԺ-ում պետք է աշխատեն ժողովրդի մասին մտածող, իրական և անձնական շահերը հաշվի չառնող պատգամավորներ:
Այսուհետ մենք սկսում ենք նոր պայքար, կոչ անելով բոլոր նրանց, ովքեր դեմ են այս իշխանություններին, միանալ և միասնական հուժկու հարված հասցնել <<դեգեներատված>> քաղաքականություն վարողներին:
Մենք չենք հետապնդում ոչ մի շահ և պաշտոն
Ժողովուրդն է իրական իշխանությունը…
<<Գրավել ԱԺ>> քաղական շարժում