▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Արաբկիր համայնքի նոր ղեկավարը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացվեց նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ով նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում:

«Լիդեր» մականունով հայտնի Հովհաննես Վարդանյանը նախկինում եղել է Ռազմական նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը։

Ստորև ներկայացնում ենք Հովհաննես Վարդանյանի աշխատանքային կենսագրությունը:

Ծնվել է 01 մայիսի 1971թ., Երևանում 1988թ. ավարտել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը

1997թ. ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ

2002թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեությունը

1988-1989թթ. Աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում

1989-1991 թթ. Ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում, սահմանապահ զորքերում 1991-1992թթ. ՀՀ ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրաձիգ

1992-1993թթ. ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության հատուկ կարևորագույն օբյեկտների և անձերի պահպանության գնդի, դասակի հրամանատար

1993-1995թթ. ՀՀ ՆԳՆ Սևանի ՏՆԳՎ Քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր

1995-1997թթ. ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի օպերատիվ հետախուզական բաժանմունքի ավագ սպա

1997-2000թթ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության տեղակայման և գաղտնի դիտարկման բաժնի պետ 2002-2004թթ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության օպերատիվ ծառայության բաժնի պետ

2004-2007թթ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության հատուկ նշանակության զորամասի հրամանատար

2008-2009թթ. ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության բաժնի պետի տեղակալ

2009-2010թթ. ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության «Սևանի» բաժնի պետ

2010-2011թթ. ՀՀ ոստիկանության պետի կարևորագույն գործերով օգնական

2011-2013 թթ. ՀՀ Գլխավոր դատախազության ներքին անվտանգության ապահովման վարչության պետ Ծառայության ընթացքում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին։ ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը ստացել է 2008 թվականին ՀՀ Ոստիկանությունում գործող հանձնաժողովի կողմից։ Հատուկ կոչումներ և դասային աստիճաններ 1992թ. լեյտենանտ 1993թ. ավագ լեյտենանտ 1997թ. կապիտան 2000թ. մայոր 2003թ. փոխգնդապետ 2010թ. Ոստիկանության գնդապետ 2012թ. Պետական ծառայության առաջին դասի խորհրդական Պարգևներ 2000թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արիության մեդալով 2001թ. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով՝ ի նշանավորումն ՀՀ անկախության հռչակման տարելիցի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով 2003թ. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով 2004թ. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի մեդալով 2005թ. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով Վազգեն Սարգսյան մեդալով 2006թ. ԼՂՀ Պաշտպանության նախարարի հրամանով անվանական զենքով 2010թ. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով Ծովակալ Հ.Ս. Իսակով մեդալով 2010թ. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի հրամանով Օրենքի Պատվար մեդալով 2010թ. Պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկյա հուշամեդալով 2011թ. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի հրամանով Ոստիկանության գերազանց ծառայության համար կրծքանշանով 2011թ. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի հրամանով անվանական զենքով Պարգևատրվել է Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։ 2000 թվականից հանդիսանում է Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ 2010 թվականից հանդիսանում է Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի անդամ 2015 թվականից հանդիսանում է Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի առաջին փոխնախագահ Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի շրջանակներում բազմիցս մասնակցել է մի շարք գագաթաժողովների և սեմինարների 2015 թվականին Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի կողմից պարգևատրվել է Ոսկյա մեդալով Ամուսնացած է՝ ունի մեկ որդի և մեկ դուստր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее