▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է էսպես անիծել մեզ

 

Ո՞վ է էսպես անիծել մեզ, որ համաշխարհային հռչակի անուններ ունենալով, աշխարհին Սարոյան, Ազնավուր, Մամուլյան, Խաչատրյան, Անրի Թրուայա, Հանրի Վերնոյ, Եժի Կավալերովիչ, Մայա Պլիսեցկայա, Վախթանգով, Վիկտոր Համբարձումյան, Էլեանորա Դուզե, Գրեգորի Պեկ և ուրիշներ տալով, ապրող դասականներ Սոս Սարգսյան, Վարդուհի Վարդերեսյան, Գրիգոր Գուրզադյան, Սերգեյ Համբարձումյան, Տիգրան Մանսուրյան, Պերճ Զեյթունցյան, Սվետլանա Նավասարդյան ունենալով` այսօր ստիպված ենք իբրև կառավարիչներ տեսնել ամեն տեսակի լիսկաների ու կովալների, դեգեներատիզմի մեջ թաթախված իբր իրավաբանների, որոնք ծաղրում են մեզ, ոչնչացնում, թքում մեր ազգային արժանապատվության ու պատվի, մեր պատմության վրա...

Մի՞թե մենք մարդկության առջև այնպիսի մեղքեր ենք գործել, որ Աստված մեզ պատժում է: Մի՞թե քիչ չէր մեզ համար, որ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը, Իոսիֆ Ստալինը հայկական արյուն ունեն, հիմա էլ դրանց ավելացել է լիսկայակովալային խառնակեղտը... Մեզ ինքնամաքրվել է պետք, մեզ պետք է համարձակություն և վստահություն` դուրս մղելու մեր արյան բաղադրությունը պղտորողներին, բոլոր նրանց, ովքեր այսօր նստած են մեր ճակատագրերի և մեր ինքնության ճանապարհին... Բացե'ք ու նայե'ք ադրբեջանական կայքերը, ի~նչ հիացում, ի~նչ ուրախություն... Գրում են, որ հայ գնդապետներն արդեն իրար են սպանում, տեղեկացնում են իրենց հանրությանը, թե հայերը ոչ թե կռվել, այլ զբաղվել են ադրբեջանական գյուղերի թալանով, մանկամարդ աղջիկների բռնաբարությամբ... Հիշատակում են լիսկայակերպին` նրա այլանդակ կերպարը փորձելով խորհրդանիշ դարձնել մեր հերոսական ազատամարտիկներին... Իսկապես սթափվել ու հավաքվել է պետք, ազգահավաք է պետք` վասն Արդարի, Ճշմարիտի, Ազգային իրական կերպարի: Ու թող մեր իշխանավորներն էլ հասկանան, որ պաշտպանելով վիժվածքներին, կասկածի տակ են դնում մեր ընթացքը, մեր հաղթանակը, առավել երերուն են դարձնում Արցախի անկախությունը...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее