▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է հովանավորում Լեդի Հակոբի եղբորորդուն, որ մինչ օրս չեն հայտնաբերել նրան

Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպի «հերոսը» մինչ այս պահը  չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հուլիսի  27-ին, երբ   ոստիկանության հատուկ ստորաբաժանումները փորձել են խուզարկել  ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդու՝ Վրթանեսի բնակարանն ու գրասենյակը,  վերջինս` իր BMW X5 մակնիշի ավտոմեքենայով փախել է դեպքի վայրից` մեքենան քշելով երկու ոստիկանի վրա, իսկ դրանից առաջ էլ կրակոցներ  արձակելով  ոստիկանների ուղղությամբ:

Հարկ է նշել, որ հայտարարվել էր ավտոհետախուզում, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

Առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ ինչ-որ ազդեցիկ ուժերի կողմից փորձ էր արվում մեղմացնել հանցանքը և ընդհանրապես  «ջրել» այս  արտակարգ պատահարը` դեպքերը ներկայացնելով այլ կերպ:

ASEKOSE.am-ի տեղեկություններով`  միջադեպից հետո դատախազությունից ոստիկաններին խոստացել են, որ ծնողը  Վրթանեսին կներկայացնի ոստիկանություն: Սակայն մինչ այս պահը նման բան չի եղել:

Ըստ տեղեկությունների,  ոստիկանության աշխատանքին խոչընդտում է հենց դատախազությունը` խոստումից հետո ավելի ուշ հայտարարելով, թե հետախուզման համար բավարար հիմքեր չկան:

Փաստացի, արտակարգ պատահարի գործով մինչ այս պահը որևէ զարգացում չկա, ավելին`մինչ այսօր խուզարկություն իրականացրած  քննիչների ու ոստիկանների նկատմամբ ընթանում է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ Վրթանես Հակոբյանի անունը կապվում է Մալաթիա-Սեբաստիա համայքնի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու մահվան հետ:Նշենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան  վարկածներից մեկը եղել է այն, որ   թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին  թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ  Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

ASEKOSE.am-ի աղբյուրների փոխանցմամբ`  Ստեփան Հակոբյանի հովանավորը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее