▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Հովհաննես Հովսեփյանին 190 հազար դոլար նվիրողը

 

Այսօր`  մարտի 10-ին, Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ, թե ով է  մեկ տարում իրեն 190 հազար դոլար  նվիրել: Նա վստահեցրեց, որ նվիրողը եղբայրն է:

«Եղբայրս է նվիրել, նա բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարագրում էլ է դա նշված»,-ասաց  Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Հովհաննես Հովսեփյանը 1 տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее