«Փաստ» օրաթերթը գրում է «Նախօրեին սոցցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում ակտիվորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ էր կախված։ Հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե իրականում դա «ֆեյք» տեսանյութ է, ոչ մի պաստառ էլ չի եղել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, պաստառն իրականում կախված է եղել, տեսանյութն էլ ամենևին «ֆեյք» չէ: Ավելին, թերթի աղբյուրները վստահեցնում են, որ, ի աջակցություն Ռուսաստանի և ռուսական բանակի, այդ պաստառի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկին:
Թերթը նաև տեղեկություններ ունի, որ տեղի ընտրությունն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում: Մասնավորաբար, ի սկզբանե որոշված է եղել պաստառը կախել «Հաղթանակ» կամրջից, սակայն ոստիկանները կանխել են: Արդյունքում պաստառը կախվել է Կիևյան կամրջից, ինչն ավելի է ընդգծել խորհրդանշականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում