▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է լինելու Առաջին տիկինը. Ռիտա Սարգսյանի խնդրանքը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»:

Ի դեպ, այդ տարիներին եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հեռուստաընկերություններին, որոնք ավանդույթի ուժով օգտագործել են այդ բառակապակցությունը, խնդրել են չօգտագործել: Եվ այնուհանդերձ, ավանդույթի ուժը հաղթեց, եւ հաջորդող տարիներին բառակապակցությունը մնաց շրջանառության մեջ: Ավելին, այս օրերին կուլիսային զրույցները պտտվում են հենց այդ առանցքի շուրջը` ով է լինելու առաջին տիկինը: «Իրավական ձեւակերպում այդ հարցում չկա, կարծում եմ` «ավանդույթը» կհաղթի»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее