Վարչապետի ապարատից ինֆորմացիա՞ է արտահոսում։
Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ Լիդիանի գործունեությունը արգելելու հիմք չկա, բայց Ամուլսարի ճանապարհները շարունակում են փակ մնալ։
Ակտիվիստները չանսացին վարչապետի կոչին և չբացեցին ճանապարհները։
Որպեսզի իշխանությունը չգնա ուժային ճանապարհով, ճանապարհ փակողները փորձում են ցույց տալ, որ իրենք միակամ են և շատ։

Asekose.am-ի տեղեկություններով վարչապետի ապարատից ճանապարհը փակողներին հավանաբար օգնում են ինֆորմացիայով։
Այսպես, ըստ Ջերմուկում հավաստի աղբյուրների, ակտիվիստները նախապես տեղյակ են եղել, թե այսօր ո՞ր ժամին է վարչապետի ուղղաթիռը Սյունիք ուղևորության ընթացքում թռնելու տարածքով, և այդ ժամին սովորական 3-4 ցուցարարի փոխարեն Ամուլսարի փակ ճանապարհին 10-15 մարդ ու մի քանի մեքենա է հավաքվել, վարչապետին մարդաքանակ ցույց տալու համար։
Երկու տասնյակ մարդը, թեև շատ չէ, բայց մեր տեղեկություններով սովորաբար ճանապարհը փակողները էլ ավելի փոքրաթիվ են։
Սակայն այստեղ այլ խնդիր է առաջ գալիս, ինչպե՞ս են ցուցարարները տեղեկանում, թե ե՞րբ է թռնելու վարչապետի ուղղաթիռը։
Մեզ հասած տեղեկություններով սա միակ ու առաջին դեպքը չէ, երբ ճանապարհ փակողները նախապես իմանում են վարչապետի ծրագրերը, տարածքով նախատեսված ճամփորդությունները։
Ո՞վ է տեղեկություններ տրամադրում ցուցարարներին և ի՞նչ նպատակով։


