Տարակուսելի է, որ խամաճիկությունից խոսում է այն անձը, որ նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի: Իսկ իր թիմին նա քաղաքական հանգստի գնալուց առաջ անկախ իրենց կամքից՝ փորձեց դարձնել խամաճիկ",-Asekose.am-ի խնդրանքով պարզաբանելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության համագումարում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ մասնավորապես ասաց, որ "պայքարը Տարոն Մարգարյանի դեմ չէ: Տարոնը խամաճիկ է եւ պայքարը համակարգի դեմ է":
"Թող իրենց սեփական արշինով չչափեն ուրիշներին",- հավելեց Շարմազանովը: