▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ եք դուք, արա՛․ էշը դուք եք, մե՞զ եք էշի տեղ դրել»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչ-որ չինովնիկ Սյունիքից հայտարարում է, թե. «Ֆեյսբուք»-ում բոլոր գրածները սուտ են, այստեղ ամեն ինչ նորմալ է, ինչ ասել են, խաբել են»։ Միաժամանակ արտգործնախարարը զանգում է Լավրովին, հետը քննարկում Սյունիքի այսօրվա միջադեպը։

Հա, ժողովուրդ ջան, սաղ նորմալ ա, ուղղակի արտգործանախարարը տենց խասյաթ ունի. ամեն օր զանգում է Լավրովին, Ֆեյսբուքում գրած ստերը քննարկում։

Որ 1–2 օր էլ չի զանգում, Լավրովն է հետ զանգում, հարցնում անհանգստացած. «Տղե՞րք, Ֆեյսբուքից բա ի՞նչ կա, հեչ նոր ի՞նչ ստեր են գրել»։
Ո՞վ եք դուք, արա՛։ Էշը դուք եք, մե՞զ եք էշի տեղ դրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее