Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին չմասնակցելու և, որպես նախագահի թեկնածու չառաջադրվելու իր որոշման հիմնավորումներն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը, երեկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Քոչարյտնը համոզմունք է հայտնել, որ հասարակության մեջ առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության «որոշակի սպասումներ» կային, ուստի հարկ է համարել բացատրություններ տալ: Նա առանձնացրել է չառաջադրվելու երեք հիմնական պատճառ, որոնցից առնվազն առաջինը՝ խիստ տարակուսանք է առաջացնում:
«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»,-հայտարարել է Քոչարյանը:
Փաստորեն Ռ.Քոչարյանը խոստովանում է, որ ՀՀ իշխանությունը բռնազավթած խունտայի ներկայացուցիչների համար, որի կարկառուն ներկայացուցիչներն են Քոչարյանն ու Սարգսյանը, ղարաբաղցի լինել-չլինելու հանգամանքը որոշիչ է նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու համար: Մինչդեռ, երբ արդեն տարիներ շարունակ ընդդիմադիրները պնդում էին, որ ՀՀ-ում ղարաբաղցիների կլանն է իշխում, պաշտոնները բաժանվում են ըստ այդմ, նրանց մեղադրում էին ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու մեջ:
Ո՞վ էր սեպ խրում. Քոչարյանի խոստովանությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet