Մի որոշ ժամանակ ա արդեն, հետևում եմ զարգացումներին, հեսա կասեմ ինչի մասին ա խոսքը, բայց մի այլ ձև խնդացնում են ու ջղայնացնում: Ուրեմն մեր մոտ Հայաստանում կան փաստորեն «աստղեր» ինքնահռճակված ոչնչություններ, որոնք աճել են ազգի կրթության ու վարժված ճաշակի բացակայության վրա (ճիշտա նրանք նույնիսկ վամպիռ չեն նրանք տզրուկներ են): Ու հիմա այս ոչնչությունները փորձում են խելոք դեմքով նստել ու զրուցել խոսքի ազատության մասին, կամ գրաքննության կարիքի մասին:
«Ո՞վ ես դու՜» անընդհատ ուզում եմ գոռալ նրանց դեմքին: Ամբողջ կյանքովդ պարտավոր ես քեզ րեյթինգ բերող լրատվամիջոցին կամ անհատին: Դու՝ մի ստվար զանգված, անիմաստ մեր հացն ու ջուրը մատնող կենդանի: Հերիք եղավ բոլ եղավ դեբիլացնելով մեր երիտասարդ սերունդը ձեր ջեբերը մանրադրամով եք լցնում և ձեր մեջ մրցում ու չափում, թե ո՞վ է ավելի նվաստ կամ ավելի մեծ հոնորար ստանում՝ սրա կամ նրա հարսանիքին ծաղրածու աշխատելիս:
Եթե նույնիսկ մտցվի գրաքննությունը (Աստված չտա, դրա համար չենք պայքարում ամեն օր) առաջինը ձեր նմանները կսրբվեն մեր առօրյա կյանքից: Կվերացվեն անիմաստ սերիալները, «թխաց» ծրագրերն ու նույնիսկ հաղորդաշարերը: Լավ մտածեք ձեր ճակատագրի մասին: Թե չե բացահայտումների ու որսի սեզոն կհայտարարենք ձեր վրա, ու բոլորին ցույց կտանք թե ոնց եք ձեռք բերում ձեր համբավը և այլն…