Galatv.am-ը գրել է. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ոչ իշխանական խմբակցությունների ՍԴ դիմելու որոշմանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է.
«Ով ինձ դավաճան անվանի, մոր փորից դավաճան ա դուրս եկել: Ընդդիմությունը դահլիճից դուրս ինչ ուզում է` թող անի, թող մեզ այստեղ հանգիստ թողնեն, ինչ ուզում են անեն»:
Անդրադառնալով Զ. Փոստանջյանի կողմից հանրապետականների գրանցման քարտերը հավաքելու փաստին` Ա. Մովսիսյանը նշեց. «Փոստանջյանը ռիսկ ուներ իմ քարտը վերցնե՞ր։ Չի կարա, հենց էդ ձեւ չի կարա։ Մնացածինը` կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում