▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կլինի Թրամփի խորհրդականն ու ի՞նչ խորհուրդ կտա Արցախի հարցի վերաբերյալ

Մեծահարուստ գործարար, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում:

«Թրամփը որպես բիզնեսմեն կարողացավ իր պայքարը շուկայագիտական օրենքներով կառուցել, դրա համար էլ հաղթեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի 2 թեկնածուներն էլ չէին կարևորում հայերի ձայները, որովհետև ունեին իրենց կայուն ընտրազանգվածը.

«Բայց, իմ կարծիքով, հայկական կառույցները պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենային՝ անկախ նրանից՝ թեկնածուները Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում հայտնել էին, թե՝ ոչ: Երբ որ աջակցեին, կկարողանային ինչ-որ մի բան ստանալ դրա դիմաց, իսկ այսօր որևէ ակնկալիք չեն կարող ունենալ»,-նշեց դիվանագետը:

Արա Պապյանը նկատում է՝ տարբեր  է լինելու Թրամփը որպես թեկնածու և որպես նախագահ.

«Նա այժմ ձևավորում է իր թիմը և ո՞վ կլինի պետքարտուղարը, ի՞նչ խորհուրդ կտա, նրա քաղաքականությունը դրանով պայմանավորված կլինի: Նույնը նաև  Արցախի հարցի դեպքում: Թրամփը խոստովանել է, թե չգիտի՝ ինչ է ղարաբաղյան հակամարտությունը: Մեկ բան է հաստատ.աշխարհը փոխվելու է: Հարց է՝ դեպի լավը, թե՝ վատը»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее