▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից։

Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է ավելի հին հրանոթի կրակոցներ՝ պայմանագրով նախատեսվածի փոխարեն, որի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար՝ 1.083.000 ԱՄՆ դոլար։   Եթե այս մեղադրանքը հիմնավոր է, և մեղադրվող անձանց մեղքը վերջնարդյունքում կհիմնավորվի դատարանի կողմից, ուրեմն սա մեր համընդհանուր ողբերգությունն է, որ անգամ 2018թ․ իշխանափոխությունից հետո որոշ մարդիկ մտածել են, որ կարող են բանակի հաշվի հղփանալ ու հարստանալ, թալանել բանակը, սեփական զինվորին։ Այստեղ է պետք փնտրել պարտության խորքային պատճառները և արձանագրել, որ ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից։  

Վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու այս խայտառակությունների համար։

Հ․Գ․ Մատակարարը միայնակ չէր կարող իրականացնել այսպիսի ենթադրյալ հանցավոր արարք՝ առանց ազդեցիկ հովանավորների ու չինովնիկների։ Ասե՛ք, թե ովքե՞ր են մասնակիցները ու բացահայտե՛ք ամբողջ շղթան»։ 

 

Դիտեք նաև՝ ՍԴ-ն իր կամքից անկախ հայտնվել է Քոչարյանի ճակատագիրը տնօրինողի կարգավիճակում. Նորայր Նորիկյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее