▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով մեկ անգամ մոմ է վառել՝ եկեղեցու պատմություն է դասավանդում

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նպատակն է՝ հստակեցնել ընդունելության մեխանիզմները՝ ըստ աշխարհագրական տեղակայության:

Խոսքը վերաբերում է մանկավարժության, գյուղատնտեսության, բժշկագիտության ոլորտում կադրերի պատրաստմանը: «Խնդիրը կարևոր է, որովհետև գաղտնիք չէ, որ հեռավոր գյուղերում տեսնում ենք, որ ասենք ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով անգլերենից 4 տառ գիտի, կարող է զուգահեռ անգլերեն դասավանդել: Ռազմագիտության ուսուցիչն էլ հայոց պատմություն, հետն էլ՝ կրոնի պատմություն է դասավանդում, որովհետև օրվա մեջ մեկ անգամ եկեղեցու կողքով անցնելիս մոմ է վառել: Ես ուզում եմ, որ օրենքը չմնա մեռելածին, այլ սկսի գործել: Եթե բուհերը պետպատվեր հատկացնում են լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողներին, այսօր մտավախություն ունեմ, որ այդ տեղերը լրացվելու են պատահական կիսագրագետներով, որովհետև տեղ է, ազատ է, ասենք որոշել են գնալ Դալարիկ գյուղում դասավանդել մի երկու տարի, արդյունքում չենք ունենում պրոֆեսիոնալ մասնագետներ»,-նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее