|
Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու վերադասավորումներ են ընթանում։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չկան։ Հայտնի է դարձել նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում, այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ «Հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը։ Հնչել են տարբեր կարծիքներ։ Որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը։ Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև։ Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասներ հայտնել։ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։ Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը։ Մենք նաև չենք թաքցրել, որ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է»։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։ «Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։ «Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք, նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք։ Որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Կարծում եմ՝ փետրվարի սկզբին արդեն պարզ կլինի»։ «Միասնության թևեր» շարժումից տեղեկացրեցին, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն չունեն։ Ռուբեն Մխիթարյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, սակայն ակնհայտ է, որ նրա մասնակցությունը կարող է նոր լիցք հաղորդել ցանկացած միավորման։ «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն տվել է իր ընդհանրական պատասխանը։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ հայտնել։ Հայկ Մարությանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ «Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը փոխանցեց․ «Մենք այս պահին համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք։ Ձեր նշած հանդիպումների և բանակցությունների մասին տեղեկություն չունեմ»։ ԲՀԿ-ից ևս մեզ չհաջողվեց պատասխան ստանալ։ Նրանք ակտիվորեն առաջ են տանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը, ըստ իրենց, լայն համախմբում է ապահովել։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Մեր ձևով» շարժումը։ Գործունեության մաս են կազմում շարունակական հանդիպումներն ու բանակցությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեր ձևով» շարժումը բանակցություններ է ունեցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։ «Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը մեզ փոխանցեց․ «Ինչպես հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժումը ձևավորվել է հստակ տեսլականի հիման վրա՝ Հայաստանում իրական ու շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը հնարավոր է նոր ղեկավարի միջոցով, որը կկարողանա համախմբել պառակտված հասարակությանը։ Մենք նաև նշել ենք, որ շարժումը չի բացառում քննարկումները այն ուժերի և անհատ պրոֆեսիոնալների հետ, որոնք կկիսեն մեր գաղափարներն ու մոտեցումները։ Սակայն այս պահին ձեռնպահ կմնանք մանրամասնելու հնարավոր քննարկումները»։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես հերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ որևէ ձևաչափով հանդիպում, քննարկում կամ բանակցություն չի եղել։ Տեսնենք, թե ինչպես կստացվի «կոնսենսուս մինուս մեկ» ծրագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ «Հանրապետություն» կուսակցությունն ու արևմտյան մյուս ուժերը տեղական մի շարք ընտրություններում պարտվել են, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենա 2026 թվականի հետընտրական քաղաքական փազլը»: |
Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


