Սիրիական ճգնաժամի հետեւանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելն ամենամեծ արկածախնդրությունը կլինի: Panorama.am-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի ակտիվի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:
Հնչող հայտարարությունների կապակցությամբ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում