▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա». Արցախի նախագահ

Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ, «Սիվիլնեթ»-ի հաղորդմամբ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արմեն Հակոբյանը հարցրել է քննարկվող թեմաներից մեկի՝ պետական պաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անդամների՝ ամիսներ շարունակ Արցախից դուրս գտնվելու մասին: Արայիկ Հարությունյանն ասել է, որ նրանց նկատմամբ պիտի խիստ որոշումներ կայացվեն․ «Կա հիմնավորված, և կա չհիմնավորված բացակայություն։ Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»։

Շարունակելով թեման, Արցախի նախագահն ասել է, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել․ «Նախ՝ ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե իհարկե քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее