|
«Շատ կարևոր հարց պետք է դնի խորհուրդն իր առջև՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- այս մասին լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով հետընտրական կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ Անդրադառնալով ընտրական պրոցեսում իշխանության գործողություններին՝ Կարապետյանն ընդգծեց․ «Հորինեցին ընտրակաշառքների թեման, որպեսզի իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք՝ ինչի համար մոլորված մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին․․․ Հիմնական պատճառը, որ իրենց ձայն են տվել, դա ընտրակաշառքն է։ Այն, ինչը հայտարարվեց, տեսանք, իսկ ինչը չհայտարարվեց․ այդ պետական մակարդակով ընտրակաշառքները, սա էր իրեն ձայն բերում, ուրիշ ինչի՞ դիմաց պիտի հայ մարդը Փաշինյանին ձայն տա, այս երկրին այսքան չարիք բերած մարդն ինչի՞ դիմաց պետք է քվե ստանա․․․ Իրենք հորինեցին մի քանի թեզեր, ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ՝ չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր ուժի կողմից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա նիկոլ է, այսինքն»։ Դիտարկմանը, որ ձայնագրություններ են հրապարակվել, Կարապետյանն արձագանքեց․ «Կոնտեքստից ինչ-որ բաներ կտրում, գցում են։ Մեր ուժից մոտ 760 մարդ է ձերբակալվել, կալանավորվել է ընդամենը 103 մարդ, պրոցեսը շարունակվում է, կանգ չեն առնում, իրենք իրենց արածները փորձում են ծածկել դրանով»։ *** «Ռուսաստանը մինչև հիմա մեզ վերաբերում էր որպես դաշնակից պետություն և համբերությամբ նայում էր մեր արած բոլոր հակառուսական փոքր քայլերին։ Այս ընտրություններով Ռուսաստանը ստացավ հնարավորություն՝ իր ուժը ցույց տալու, և մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսը սկսել է։ Մենք չպետք է թույլ տայինք՝ Հայաստանը դարձնել հակառուսական կենտրոն»,- ԶԼՄ ղեկավարների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը, ես չեմ հավատում, որ եվրոպական մի երկրի, կամ եվրոպական որևէ արժեքների մեջ ինքը տեղավորվում է, բայց ինքը, հասկանալով ստեղծված իրավիճակը Ռուսատանի և այդ պետությունների միջև, կարողացավ վաճառել հակառուսականությունը եվրոպացիներին, ամերիկացիներին բոլորս գիտենք ինչը վաճառեց․ բացեց Սյունիքի դարպասը։ Բոլորս լսում էինք Ադրբեջանի ղեկավարության հայտարությունները, բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը միջանցք է։ Բայց քանի որ դա ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ՝ ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը շատ վտանգավոր է»,- նշել է նա։ *** |
|
«Գոյություն ունի 2 Փաշինյան։ Մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ մարդ է։ Այդ բազայի վրա դրսի ուժերը, հայտնի երկրների ուժերը կառուցել են մեխանիզմ, նորից դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերելու համար»,- ԶԼՄ ղեկավարների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եվ ամենավտանգավորն այն է, որ շատ երկրներ ուշադիր նայում են այդ մեխանիզմի գործունեությանը, նույնիսկ, կարելի է ասել՝ հավանություն են տալիս, չհասկանալոսվ, որ այդ մեխանիզմը բերելու է առաջին քրիստոնեական պետության վախճանի, քանի որ մեր հարևան երկրները խաղաղության քողի տակ պարտավորեցնում են մեր պետության ոչնչացման ծրագիրը։ Մենք պայքարում ենք այդ մեխանիզմի դեմ, որովհետև բացարձակ իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ»,- նշել է Կարպետյանը։ *** |
|
«Մենք զգուշացրել ենք մեր ժողովրդին վտանգների մասին և շարունակելու ենք զգուշացնել, ինչքան էլ իշխանություններն իրենց հայտարություններով փորձեն կարեն մեր վրա այդ ընտրակաշառքները, տարբեր ձևերով մեզ անվանեն, անվանեն եռագլուխ կուսակցություն»,- ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Իրանք տեսան, որ արդեն եռագլուխը չկա, մենք 500 հազար գլուխ ենք, նույնիսկ 800 հազար գլուխ ենք, եթե հաշվենք նաև փոքր կուսակցությունների ձայները։ Իրենք պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի հետ, իրանք արդեն պետք է գործ ունենան 6-7 հարյուր հազար գլխի հետ և այդ գլուխներն ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են»,- նշել է Կարապետյանը։ |
«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»․ Սամվել Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


