«Անգամ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարելով՝ իրենց իրավունք են վերապահում Մոնթե Մելքոնյանին համարել լրտես» հրապարակման առիթով Asekose.am-ը հարկ է համարում ներկայացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի օրեր առաջ ներկայացրած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը, որում պարզ է դառնում, որ ապատեղեկատվությունն, ըստ որի Դանիել Իոաննիսյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը լրտես էր, եղել է ֆեյքերի գործը, որի հետևում կանգած է կուսակցություններից մեկը:

«Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն...»,-այսպես էր վերնագրել Դանիել Իոննիսյանն իր տեսաուղերձը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Asekose.am-ը ներողություն է խնդրում ՝ Դանիել Իոաննիսյանի մասին ապատեղեկատվությունը տարածելու համար:
Նախկին նյութը մեր կայքում խմբագրված է և այլ վերնագրով:


