▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին

Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Կորոնավիրուսի և Հայաստանի մասին:

1.386.000.000 բնակչություն ունեցող Չինաստանում գրեթե 70.000 հիվանդության դեպք է գրանցվել: 2345 մարդ մահացել է և 20.000 ավելին` ապաքինվել:
Մեր հարևան Իրանում, ուր կա 81.160.000 բնակչություն, այս պահին գրանցվել է հիվանդությունից մահացության 4 դեպք, վարակվածների թիվը 14-ն է:
Մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, բայց միևնույն ժամանակ այն արհեստական խուճապը, որը այսօր կոնկրետ լրատվամիջոցներ փորձում էին տարածել, ուղղակի անընդունելի է:

Ասածս ինչ է` հարգելի՛ համաքաղաքացիներ, հետևեք միայն պաշտոնական լրահոսին, ՀՀ առողջապահության նախարարության արձագանքին և տրված ինֆորմացիային:
Իսկ թե ով և ինչի համար է տարածում այդ խուճապը` եզրակացություններն այս անգամ թողնում եմ Ձեզ, իսկ լուսանկարները` թեթև հուշում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее